Խնկոյանի օրերը կրտսեր դպրոցում/մեթոդական հոդված/

Это слайд-шоу требует JavaScript.

 

Նպատակը՝

ուսումնական օրացույցով նախատեսված խնկոյանական օրերի  իրականացումը կրթահամալիրի կրտսեր դպրոցներում

Տևողությունը՝ հոկտեմբերի 17-23-ը

Տարիքային խումբը՝ 6-9 տարեկաններ (առաջինից չորրորդ դասարանցիներ)

Սպասվելիք արդյունքներ՝

Խնկոյանական մեդիանյութերի, աուդիոգրքերի, մեդիաերաժշտական ներկայացումների, էլեկտրոնային ընթերցարանների ստեղծում:

Նախատեսվում է՝

Ուսումնական ճամփորդություն դեպի Խնկոյանի անվան տուն-թանգարան

Խնդիրները՝

  • Խոսքի զարգացում
  • Մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում
  • Բնագիտական տարրական հմտությունների ձևավորում
  • Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում

Տեխնոլոգիակն հմտությունների զարգացում

Ստեղծագործությունների ցանկ

  • «Չալ կաչաղակը»
  • «Ես»
  • «Արտույտն ու երկինքը»
  • «Խխունջն ու սունկը»
  • «Մուկը մկան խնամի կլինի»

Ուսումնական օրացույցով նախատեսված խնկոյանական օրերին նախապատրաստվել ենք մի փոքր շուտ՝ սեպտեմբերից սկսած։ Նախ կարդացել ենք նախապես ընտրված խնկոյանական հինգ պատմվածք՝ «Չալ կաչաղակը», «Ես», «Արտույտն ու երկինքը», «Խխունջն ու սունկը», «Մուկը մկան խնամի կլինի»։Քննարկել ենք ։ Նկարագրել,բնութագրել ենք պատմվածքների հերոսներին,մեղադրել ենք ու արդարացրել։Հորինել ենք փոքրիկ պատմություններ նրանց մասին /օր՝Մի առավոտ արտույտը արթնացավ ,հավաքեց անկողինը և լվացվելիս նկատեց,որ կտուցը չկա։/Մեր հորինած պատմությունները մուտքագրել ենք և հրապարակել դասարանային բլոգում։Պատմվածքից դուրս ենք հանել անծանոթ բառերը ,փորձել ենք բացատրել նշանակությունը ։ Նախապատրաստում ենք մեր հնարած բառերի բացատրական բառարան ստեղծել։

Բառախաղեր ենք խաղացել ՝բառերը միացրել ենք իրար ,անսովոր բառակապակցություններ,նախադասություններ ենք հորինել,նկարել ենք մեր հորինած բառերը , բացատրել ենք նշանակությունները։

Paint ծրագրով նկարել ենք պատմության հերոսներին։ Դասարանում բեմադրել ենք պատմվածքները,խաղացել ենք ,երգ ենք հորինել ։

Սովորողների Paint ծրագրով նկարած աշխատանքներով նախապատրաստում ենք անիմացիոն մեդիաներկայացումներ։

Նախագիծն իրականացնելիս սովորողներին պատահականության սկզբունքով բաժանել ենք խմբերի ։

Քննարկելիս մի խումբը մեղադրել է հերոսին,մյուսը՝ արդարացրել։

Մի խմբին հանձնարարվել է Paint ծրագրով նկարել պատմության հերոսներին,մյուս խմբին ՝պատմության շարունակություն հնարել  և մուտքագրել պատմությունը։

Սովորողները համացանցից՝ google որոնողական համակարգի  փոքրիկ տեղեկատվական օգնությամբ գիտամատչելի, տեղեկատվական  նյութեր են որոնել կաչաղակի,խխունջի,սնկերի,արտույտի,մկների,արևի,երկնքի մասին ։ Իրենց տարիքին համապատասխան և մատչելի փոխադրել են ,մուտքագրել ,դասարանում կարդացել են ,պատմել ընկերներին ։Նկարներ,ֆիլմեր են որոնել ,գտել և ցուցադրել դասարանում ։

Արդյունքում ՝

  • Սովորողները ծանոթացել են ստեղծագործություններին
  • Նպաստել ենք մտածողության,երևակայության զարգացմանը
  • Զարգացել են մեդիահմտությունները
  • Բնագիտական գիտելիքներ են ձեռք բերել։
  • Ստեղծվել է խնկոյանական անիմացիոն մեդիաներկայացումների փաթեթ ։

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Հոդվածներ ,մեթոդական ուղեցույցներ, Ուսումնական նախագծեր, Խնկոյանական նախագիծ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s