Բանջարանոց-լաբորոտորիայի ստեղծման նախագիծ

d184d180d183d0bad182d18b7

Նախագծի նպատակը

  1. Բնագիտական գիտելիքների հարստացում/սերմնահատիկ,թաղար,բույս ,պտուղ/
  2. Օտար լեզվի ուսուցում
  3. Հետազոտելու,ուսումնասիրելու կարողությունների և հմտությունների ձևավորում
  4. Համացանցի միջոցով անհրաժեշտ տեղեկատվության հայթայթում,ուսումնասիրում,յուրացում

Նախագծի իրականացման ժամկետները

Նախագիծը նախատեսվում է իրականացնել  երեք ամսում։Նախագիծը բաղկացած է հետևյալ փուլերից՝

  1. Նախապատրաստական փուլ,որտեղ սովորողները ուսումնասիրում են բանջարեղենի տարբեր տեսակները,սովորում են նրանց օտարալեզու անունները,համացանցի միջոցով տեղեկատվություն են հայթայթում,թե որ բանջարեղենը որտեղ,ինչ պայմաններում է աճում։
  2. Հետազոտման փուլ-Այս փուլում սովորողները ուսումնասիրում են բանջարեղենը՝ըստ ձևի ,ի՞նչ երկրաչափական պատկերի է նման,գույնի,համի,հոտի։Սովորում են сладкий, кислый…; բառերն ու արտահայտությունները։

Տարբեր կշեռքների/թաթավոր,էլեկտրական,ձեռքի/ միջոցով կշռում են բանջարեղենը։Ամրապնդում են շատ,քիչ,ավել,պակաս,ծանր,թեթև ,հաստ,բարակ,մեծ ,փոքր արտահայտությունները՝սովորելով վերջիններիս օտարալեզու անվանումները։

Խոհանոցային գործունեության միջոցով կտրատում են,համեմատում,պատրաստում աղցաններ,համտեսում։

Համացանցից google որոնողական համակարգի միջոցով , փնտրում են աղցանների պատրաստման բաղադրատոմսեր։

Խոշորացույցով ուսումնասիրում են բանջարեղենը ,գտնում են ընդհանրություններ ու տարբերություններ։

Ուսումնասիրում են բանջարեղենի սերմերը :Հասունացած բանջարեղենից առանձնացնում են սերմերը , չորացնում,հետո տնկում։

  1. Հանելուկներ,պատմություններ,շուտասելուկներ են հորինում և սովորում ։

Paint ծրագրով նկարում են , մուտքագրում՝ստեղծելով էլեկտրոնային խնդրագիրք ,հանելուկների ժողովածու և ընթերցարան։

  1. 4.    Բանջարանոցի ստեղծման փուլ-Այս փուլում հատուկ տարաների մեջ հող են լցնում,ցանում են սերմերը ։Ամեն օր ջրում են ,խնամում,խոշորացույցով հետևում,ծիլերը չափում,համեմատում։
  2. 5.    Թաղարների առանձնացման փուլ-Տեխնոլոգիայի ժամին անհատական ուրախ ծաղկամաններ են պատրաստում՝ թաղարները տեղափոխելու համար ։
  3. 6.    Սեփական բանջարանոցի մթերքներով աղցանի պատրաստում։
  4. 7.    Ամփոփման փուլ-Նախագծի ընթացքում ստեղծված ֆիլմերի,էլեկտրոնային գրքերի,ուսումնական նյութերի հավաքագրում և ամփոփում։

Մեթոդական ուղեցույց

Նախագիծը նախատեսում ենք իրակացնել երկրորդ դասարանում ՝ 17-18   7-8 տարեկան , տարբեր մտավոր ընդունակություններ ունեցող սովորողների հետ ։

Նախագծի հենց սկզբում սովորողներին բաժանում ենք պայմանական չորս խմբի՝ ամեն մի խմբում ընգրկելով 4-5 սովորողի ։

Սովորողների առաջին խմբին հանձնարավում է համացանցից  google որոնողական համակարգի միջոցով հայթայթել հետաքրքիր տեղեկատվություն բանջարեղենի մասին։

Երկրորդ խումբը  տատիկ-պապիկներից հարցուփորձ է անում և պարզում,թե ինչպես են  բանջարեղենն աճեցնում։

Երրորդ խումբը  համացանցից և մեծերից տեղեկատվություն է հավաքում այն մասին,թե ի՞նչ տարաներ,դույլեր,ցնցուղներ ,բահեր են անհրաժեշտ բանջարանոցի համար ։

Չորրորդ խումբը տեղեկատվություն է հավաքում այն մասին,թե ի՞նչ հողում է պետք տնկել բանջարեղենը ,շաբաթական քանի՞ անգամ է պետք ջրել ,ինչպե՞ս պարարտացնել հողը։

Հաջորդ փուլում ՝ 1-ին խումբը  հետքրքրաշարժ խնդիրներ է հորինում բանջարեղենի հետ կապաված։

2-րդ խումբը՝ Paint ծրագրով բանջարեղեն է նկարում։

3-րդ խումբը՝ օտար լեզվի ուսուցիչների հետ թարգմանում են բանջարեղենի անունները և բառարան են ստեղծում ։

4-րդ խումբը՝ Թվային ֆոտոխցիկով նկարում է բանջարեղենի տարբեր տեսակներ  և ձայնագրիչով ձայնագրում է այդ բանջարեղենի անունների օտար լեզվով ճիշտ արտասանությունը ։ Ստեղծում են աուդիո ուսումնական նյութ ։

Հետազոտման փուլում սովորողների մի մասը բանջարեղենը ուսումնասիրում է ըստ համի ,զուգահեռներ է անցկացնում համերի մեջ /կծու է ,քաղցր է,թթու է և այլն/։Թարգմանում են նոր բառերը։ Ուսումնական նյութ է պատրաստում։

2-րդ խումբը՝ ըստ գույնի ։ Թարգմանում են նոր բառերը։Ուսումնական նյութ է պատրաստում։

3-րդ խումբը՝ ըստ ձևի ։ Թարգմանում են նոր բառերը։ Ուսումնական նյութ է պատրաստում։

4-րդ խումբը՝ ըստ կշռի ։ Թարգմանում են նոր բառերը։ Ուսումնական նյութ է պատրաստում։

1-ին խումբը  — Խնդրագիրք է ստեղծում

2-րդ խումբը ՝ ընթերցարան ։

3-րդ խումբը ՝ բնագիտական փորձեր փաթեթ ։

4-րդ խումբը ՝ հանելուկների ,շուտասելուկների ժողովածու։

Մնացած գործունեության բոլոր տեսակներին մասնակցում է ամբողջ դասարանը ։

Նախագծի հեղինակներ ՝ Հռիփսիմե Առաքելյան ,Էլինա Սիմոնյան

Реклама

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Հոդվածներ ,մեթոդական ուղեցույցներ, Ուսումնական նախագծեր, Բանջարանոց-լաբորոտորիայի ստեղծման նախագիծ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Բանջարանոց-լաբորոտորիայի ստեղծման նախագիծ»

  1. Уведомление: Проект по созданию огорода – лаборатории. | Блог учителей русского языка

  2. Уведомление: Проект по созданию огорода – лаборатории. | Русский язык в начальной школе

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s