Մեդիադասերի փաթեթի ստեղծման նախագիծ

  • Դպրոց-պարտեզի 2․1 դասարան
  • Ժամանակահատվածը ՝ 2013-2014 ուս․տարի
  • ·         Նախնական հմտություններ, կարողություններ
  • ·         Սովորողներն  արդեն տիրապետում են  ՏՀՏ մի շարք հմտությունների՝ կարողանում են օգտվել համացանցից /մտնել կրթահամալիրի  կայք , դասարանային բլոգ,դասարանային բլոգի միջոցով ՝Դպրոց-պարտեզի ենթակայք, գրադարան, «Պարտեզ» ամսագիր ։Կարողանում են  օգտվել իրենց էլեկտրոնային հասցեներից՝ նամակներ ստանալ և ուղարկել ընկերներին,տիրապետում են Paint ծրագրինէլեկտրոնային գրատախտակի գործիքներին ,թվային ֆոտո և վիդեո խցիկներով  նկարելու հմտություններին ։
  • ·         Նախորդ ուսումնական տարում ստեղծել ենք մեդիադասերի փաթեթ,որոնց միջոցով  սովորողներն իրենց մեդիահմտությունները փոխանցել են այլոց։
  • ·         Տես իմ բլոգի `www.krtserdproc.wordpress.com
  • «Մեդիադասեր» ենթաբաժնում  https://krtserdproc.wordpress.com/category/%D5%B4%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A5%D6%80/
  • ·         Նախագծի ելք կամ ակնկալվող արդյունքներ
  • Նախագծի միջոցով ակնկալում եմ զարգացնել և հարստացնել սովորողների տհտ հմտությունները
  • Դասրանային բլոգը  դարձնել վիրտուալ ուսումնահետազոտական տարածք,որտեղ սովորողների հետ կկարողանանք առանց մեծահասակի օգնության առցանց քննարկումներ և դասեր անցկացնել
  • Բլոգում յուրաքանչյուր սովորողի անունով բաժին ստեղծել,որտեղ կտեղադրվեն վերջինիս ստեղծած նյութերը։
  • Նախատեսում եմ բլոգում երաժշտական բաժին ստեղծել,որտեղ կտեղադրվեն սովորողների ստեղծած կարոկեները
  • Մեդիադասերի օգնությամբ ամրապնդել ձեռք բերված գիտելիքները , ֆիլմերի,հոլովակների միջոցով հնարավորինս մատչելի փոխանցել մյուսներին։
  • ·         Նախագծի բովանդակությունը
    • Նախագիծը երեք փուլից է բաղկացած՝
  • Նախորդ ուսումնական տարում յուրացված տհտ հմտությունների ամրապնդման փուլ
  • Նոր տհտ հմտությունների յուրացման փուլ
  • Յուրացված տհտ հմտություններով մեդիադասերի ստեղծման փուլ
  • Նախնական երկու փուլում նախատեսում եմ ՝
  • Նոթ կամ նեթբուքը միացնել,անջատել,խնամքով աշխատել։
  • Էլեկտրոնային փաթեթ ստեղծել,փաթեթն անվանել ։
  • Օգտվել կրիչից։
  • Դասարանային բլոգից օգտվել,նյութերի տակ կարծիք գրել։
  • Microsoft word ծրագիրը յուրացնել/նոր էջ բացել,անվանել,պահպանել/
  • Microsoft word ծրագիրով մուտքագրել,տառա
    • տեսակ,տառաչափ ընտրել, գունավորել էջը և տառերը, աղյուսակներ կազմել:
  • Իր էլեկտրոնային հասցեն կիրառել։
  • Օգտվել ինտերնետային որոնիչներից և կայքերից:
  • Օգտվել Էլեկտրոնային օրացույցից:
  • Լուսանկարչական ապարատից և հեռախոսից նկարները տեղափոխել համակարգիչ:
  • Յուրացնել PowerPoint ծրագիրը:
  • Աշխատել  էլեկտրոնային գրատախտակով. օգտվել  էլեկտրոնային գրատախտակի անհրաժեշտ գործիքներից:
  • Մեթոդ
  •   Քանի որ նոր ուսումնական տարում մի քանի նոր սովորող է տողափոխվել մեր դասարան,կարիք կլինի նորեկներին  սովորողների խմբում ներգրավելու,աշխատանքային և հոգեբանական բարենպաստ մթնոլորտ ստեղծելու ,շփման ,հաղորդակցման մեջ լարվածությունն ու կաշկանդվածությունը թուլացնելու համար այսպես կոչված «Սառույցը կտրող» վարժություններ կիրառել։Այս վարժությունները կարելի է շատ հեշտ ու արդյունավետ կիրառել մեդիայի միջոցով։
  •  Քայլ 1 –Սովորողներին կառաջարկվի Paint ծրագրով նկարել իրենց, մուտքագրել  իրենց  անունները, գրել  իրենց փաղաքշական անունները ։
  •  Քայլ 2 – Դասարանում կվերհիշենք Paint ծրագրով նկարված նկարը պահպանել։
  •  Քայլ 3 – Կբացենք մեր էլեկտրոնային հասցեները և Paint-ով  արդեն պահպանված աշխատանքը կուղարկենք  դասընկերներից որևէ մեկի էլեկտրոնային հասցեին կամ ամբողջ դասարանին։
  •   Նպատակն ու խնդիրները
  •   Վարժության միջոցով՝
  • ·         Paint ծրագրի գործիքները  կիրառելով  կվերհիշենք ,ովքեր ծանոթ չեն ծրագրին՝ կսովորեն։
  • ·         Իրենց անուն  ազգանունները,փաղաքշական անունները կմուտքագրեն և կկարդան ուրիշներինը։
  • ·         Paint ծրագրով նկարված նկարը կվերհիշեն կամ կսովորեն պահպանել։
  • ·         Կկիրառեն իրենց էլեկտրոնային հասցեները՝նամակներ կստանան և կպատասխանեն նամակների։
  • ·         Աշխատանքային մթնոլորտում  նորեկները  խմբի անդամների հետ
    •   կշփեն և կծանոթանան ։
  •  
  •   Նախատեսում եմ ըստ ուսումնական օրացույցի բոլոր առարկանրում կիրառել նմանատիպ մեթոդներ,որոնց միջոցով սովորողները և՛ տվյալ առարկայից գիտելիքներ ձեռք կբերեն  ,և ՛ կզարգացնեն ու կամրապնդեն իրենց տհտ հմտությունները։
  •   Տհտ հմտությունների որոշակի բազա ունենալուց հետո ,նախատեսում եմ սովորողների հետ ֆիլմեր , հոլովակներ ստեղծել,որտեղ արդեն սովորողն  ինքը կփոխանցի իր տհտ հմտությունները մյուսներին ։Այս մեթոդը կնպաստի սովորողների գիտելիքների,հմտությունների և կարողությունների ամրապնդմանը։
  •  
Advertisements

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Հոդվածներ ,մեթոդական ուղեցույցներ, Մեդիադասերի փաթեթի ստեղծման նախագիծ, Ուսումնական նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s