Մեդիադասեր մեծահասակների համար

Մեդիադասեր ստեղծելու գաղափարը ծագեց այն ժամանակ ,երբ 1-ին  դասարանում դասարանային   բլոգ ստեղծեցի ։ Բլոգի գաղափարը  երեխաներին էլ, ծնողներին էլ շատ դուր եկավ ։ Ամեն օր գործունեության մասին մի նոր ֆիլմ ,ամենշաբաթյա աշխատանքային նախագիծը նախապես տեղադրված է բլոգում ,զարգացնող նյութեր ,խաղեր ,հեքիաթներ ,բնագիտական փորձեր ,մուլտֆիլմեր ,մի խոսքով ՝առաջին դասարանցուն  հետաքրքրող գրեթե ամենինչ կա բլոգում։ Սկզբնական շրջանում տնային աշխատանքի հետ միասին ուղարկում էի նոր պատրաստած նյութի հղումը ։ Այդպես հեշտ էր՝ կոճակի մի հարվածով բացում էին նյութը ,դիտում,հղումն ուղարկում տատիկ –պապիկներին,հարազատներին ։ Հետո  դասարանում  սովորեցինք  մեր դասարանային բլոգից  օգտվել ։ Առաջին օրը  սովորեցինք  ինքնուրույն ՝առանց մեծահասակի  օգնության,համակարգիչը  միացնել  և անջատել ։   Հանձնարարեցի տանը   զարմացնել մայրիկներին ՝ ինքնուրույն   միացնել համակարգիչը , հետո ՝  անջատել ։Մայրիկներին խնդրեցի  չմիջամտել , միայն  հետևել  երեխայի կատարած քայլերի հերթականությանը ։  Հաջորդ օրը դասարան եկան մեծ ոգևորությամբ ՝պատմելով ,թե ինչպես են սովորեցրել  տան բոլոր անդամներին  համակարգչից  օգտվել ։Հետո  հերթով սովորեցինք ՝ համացանցից  օգտվել ,  կրթահամալիրի կայք ,ենթակայքեր  ,դասարանային բլոգ մտնել ։ Ամեն դասից հետո պարտադիր հանձնարարում  էի  սովորեցնել  ուրիշներին ։

Հայտնի խոսք է ՝ «Սովորեցնելով են սովորում» ։

Մեր  աշխատանքով ոգևորվեցին նաև  ծնողները ։ Սկսեցին տանը  երեխայի հետ փոքրիկ նկարահանումներ անել , ֆիլմեր պատրաստել ,որոնք տեղադրված են մեր բլոգում ։

Այսպիսով ՝ բլոգը ավելի կենդանի դարձավ ։ Սկսեցինք առցանց քննարկումներ  կազմակերպել  բլոգում ,  որտեղ  և ՛ ծնողի ,և ՛ սովորողի մասնակցությունը մեծացավ ։

Իսկ  այս  մեդիադասերը , ուսումնական նյութեր են,որոնցում   պարզ , մատչելի  լեզվով  իմ սաներն ու ես փորձել ենք  այլոց փոխանցել մեր մեդիահմտությունները ։

1Մեդիադաս — «Ինչպե՞ս միացնել համակարգիչը»

https://krtserdproc.wordpress.com/2013/05/13/%D5%B4%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A5%D6%80-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%9E%D5%BD-%D5%B4%D5%AB%D5%A1%D6%81%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80/

2Մեդիադաս — «Ինչպե՞ս օգտվել  համացանցից»

https://krtserdproc.wordpress.com/2013/05/11/%D5%B4%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A5%D6%80-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%9E%D5%BD-%D5%B4%D5%BF%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%AB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D5%BF/

3Մեդիադաս — «Ինչպե՞ս օգտվել  կրթահամալիրի  կայքից »

https://krtserdproc.wordpress.com/2013/05/11/%D5%B4%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A5%D6%80-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%9E%D5%BD-%D5%B4%D5%BF%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%B4%D5%AD%D5%AB%D5%A9%D5%A1%D6%80-%D5%BD%D5%A5/

4Մեդիադաս — «Ինչպե՞ս օգտվել  դասարանային բլոգից »

https://krtserdproc.wordpress.com/2013/05/11/%D5%B4%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A5%D6%80-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%9E%D5%BD-%D5%B4%D5%BF%D5%B6%D5%A5%D5%AC-1%E2%80%A41-%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6/

Advertisements

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Հոդվածներ ,մեթոդական ուղեցույցներ, Մեդիադասեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s