- 10 րոպե-Բառեր հեգել և վանկատել,գրատախտակից վանկատելով կարդալ :
Խա-ղող,խաղող/Քանի՞ տառ կա,քանի հնչյուն,ո՞րն է առաջին տառը,3-րդը,վերջինը:Քանի՞ վանկից է բաղկացած:
- 15 րոպե –տետրերում բառեր գրել անցած տառերը ամրապնդելու համար
Օր`ա-արև,աղջիկ,աստղիկ, բ-?
- Սովորում ենք Ժ,ֆ,և տառերը ,նկարելով բառեր ենք գրում-20րոպե
Տանը ամեն տառով 5 բառ կազմել և թերթիկ էջ51
2.Մայրենի /20րոպե/-Կարդալ թերթիկից էջ.97 – Զրույց կենդանիների մասին/ընտանի,վայրի,գիշատիչ և այլն/,ո՞ր կենդանիներն են հակառակորդներ,ինչո՞ւ:
3.Մաթեմատիկա-10րոպե –Բանավոր գումարում հանում 10-ի սահմանում:Էլ.գրատախտակով խաղ
- 20րոպե խնդիր
- Օր`Տիգրանն ունի 7 կոնֆետ :Մայրիկը նվիրեց ևս 5-ը:Քանի՞ կոնֆետ ունի Տիգրանը:
- Արան 8 տարեկան է:Ժակը 5տարով փոքր է Արայից: Քանի՞ տարեկան է Ժակը:
Մանեն ունի 3 խնձոր:Վահեն ունի 9 խնձոր: Քանի՞ խնձոր ունեն Մանեն և Վահեն Միասին:
- 15 րոպե վարժություններ
- + 6=12
- 5+ =15
ü Տանը` գրքից էջ 37.վարժ.100,101
4.Տեխնոլոգիա-Գուաշով նկարե’լ <<Ճամփորդները>>/պատմել,վերլուծել/
5.Մարմնամարզություն-շարժախաղեր,ազգային խաղեր:
Չորեքշաբթի 20.02.2013թ.
1.Մաթեմատիկա
- 10րոպե –Բանավոր գումարում հանում 10-ի սահմանում:Էլ.գրատախտակով խաղ թվի կազմության վերաբերյալ
- 15 րոպե խնդիր –Օր` Որքա՞ ն է 8 և 5 թվերի տարբերությունը:Իսկ գումա՞րը:
- Պակասող թվերը լրացրու:
- 1,2,…,..5…………10
- 10,20…….60 ………100
- 1,3…,7,…11……21.
- 20րոպե վարժ. Օր` Համեմատի’ր 9+2 12-1 /<,>,=/ —
- Տանը`գրքից
2.Թումանյանական օրեր-Սովորում ենք Թումանյան ,փորձ <<Ճամոփորդները>>հեքիաթի բեմադրում:Սովորում ենք`
ԾԻՏԻԿԻ ՕՐՈՐՔԸ
Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի.
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
Բայց տես, ծիտիկը քընից չըզարթնի.
Կամա՛ց փըչի, կամա՛ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի,
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
3.Մայրենի
- 10 րոպե-առաջին տառը փոխելով`միավանկ բառեր կազմել:օր`Դար,քար,կար….
- Իմաստով իրար մոտ բառաշարք օր`քար,քարափ,ժայռ…
- Հակառակորդ բառեր օր`թթու-քաղցր,մեծ-փոքր.
- 20րոպե-Թերթիկ էջ 93
- 15 րոպե –տարբեր տառերով կազմել բառեր,ռոդարիական նախադասություններ:
- Տանը`թերթիկ էջ 17
4.Մեդիատեխնոլոգիա-Սովորում ենք բառեր մուտքագրել:
Հինգշաբթի 21.02.2013թ.
1.մայրենի
- 10րոպե-Բառեր հեգել և վանկատել,տառով բառ կազմել,բառով բառակապակցություն,երկու բառով նախադասություն:Օր` ա-արև խ-խնձոր,արևոտ խնձոր,խնձորային արև…
- 25րոպե –Թերթիկ էջ 87
- 10 րոպե-Թումանյանական բանաստեղծությունների ամրապնդում:
2.Մաթեմատիկա-
- 10 րոպե-Էլ.գրատախտակով խաղ /գումարում հանում/:
- 20 րոպե –վարժություններ
- 10+50
- 10+9
- 9+6
- 15 րոպե խնդիր օր`Դասարանում 7 նստարան կար:Բերեցին ևս 6-ը:Քանի՞ նստարան եղավ դասարանում:
Ուսումնական ճամփորդություն Թումանյանի թանգարան
Տանը`Թերթիկ էջ.72
Ուրբաթ 22.02.2013թ.
1.Մայրենի
- 10րոպե –Բառեր կարդալ հեգելով,կազմե’լ բառակապակցություններ,նախադասություններ:
- 20րոպե թերթիկ էջ 83
- 15րոպե կարդալ
- Տանը`Թերթիկ էջ.86
2.Մաթեմատիկա
- 10րոպե տնային աշխատանքի ստուգում
- 15րոպե խնդիր
- 20րոպե անհայտով հավասարումներ օր`? +5= 12 և համեմատել հավասարումները
3.Թումանյանական օրեր –Փորձ,սովորում ենք Թումանյան
ԾԻՏԸ
Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։