Հանս Քրիստիան Անդերսեն «Ջրի կաթիլը»

clear1x1katil hБезымянныйջրի կաթիլըԴուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց` կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական  չափսերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե:
Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավել, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը և´ հանդերձ այդ ու´ ուրախանում և զվարճանում յուրովի:
Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող,- ինչ որ է` այդ էր անունը:  Նա իր հոգսն էր համարում զննել ամեն ինչ` դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:
Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ Աստված, ո  ̃նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո  ̃ր, հազարավո  ̃ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում, կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:
— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգ ու կանոն մտցնել դրանց մեջ, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:
Ծերուկը մտածեց-մտածեց, բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:
— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա քիչ կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն, և այն էլ` ամենաառաջնակարգ: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի  էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:
— Ինչ բանի ես. դա ի՞նչ է,- հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:
— Կարո՞ղ ես` կռահիր,- արձագանքեց Հոգսեն Զննողը:- Թե որ կռահես ինչ է` քեզ կնվիրեմ: Բայց գլխի ընկնելը հեշտ չէ, մանավանդ որ չգիտես` ինչն ինչոց է:
Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա   ̃յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, բոթում, ճանկռոտում, խածնում ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր` ցած էր ընկնում:
— Մի տե  ̃ս, մի տե  ̃ս, հրե  ̃ն էն մեկի ոտքն իմինից երկար է, թող կորչի, թող վերանա: Բա սա  ̃. ականջի հետևի ելունդին նայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:
Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ: Տեսնեն` ինչ-որ մեկն իր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էին պրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:
— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:
— Իսկ քո կարծիքով ինչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:
— Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- պատասխանեց մյուսը.- Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. ախար դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:
— Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Մեդիաօլիմպիադա с метками , , . Добавьте в закладки постоянную ссылку.

9 отзывов на “Հանս Քրիստիան Անդերսեն «Ջրի կաթիլը»

  1. Vladik:

    Չոբանյան Վլադիմիր

    Հեքիաթը ճահճից վերցրած կաթիլի և Հոգսեն Զննող ծերուկի մասին էր: Կաթիլը նման էր իրար հեևից վազող, իրար կծոտող ու ճանկռոտող գազանիկների, որոնց ծերուկը գինու նման կարմիր կախարդի արյունով ներկեց:
    Անանուն կախարդը այդ ճահճի կաթիլը նմանեցրեց մի մեծ քաղաքի:

  2. M.Vahe:

    Մուսայելյան Վահե

    Հեքիաթը ջրի կաթիլի մասին է: Հոգսեն Զննող կախարդ պապիկը ,որոշել էր խոշորացույցով ջրի կաթիլին նայել:Նա տեսավ,որ այնտեղ լիքը տկլոր կենդանիներ կան և իրար ուտում գզում
    էին:Էտ կախարդ պապիկը կարողանում էր կախարդել և այդ կենդանիներին կարմիր գույն սարգեց:Մի ուրիշ կախարդ պապի էլ կար,որ կաթիլը քաղաքի նմանեցրեց:

  3. Էդվարդ Ծատուրյան:

    Հեքիաթը դուր եկավ:Հոգսեն Զննողի անունը ծիծաղելի էր:Կաթիլի բնակիչները դուրս չեկան`նրանք չար էին և խժռում էին իրար:

    Էդվարդ Ծատուրյան

  4. Հեքիաթը շատ տկլոր էր,որովհետև Հոգսեն Զննողը, կախարդի արյունով տկլորացրել էր մեր հեքիաթի բնակիչներին,այսինքն ջրի կաթիլի գազանիկներին:

    Միրզոյան Ասյա

  5. Հրանտ Աբրահամյան
    Հոգսեն Զննողը շատ խելացի էր: Զարմացա, թէ պապիկի մոտ որտեղից էր կախարդի արյունը: Զարմացա, որ պապիկը այդքան փոքր կաթիլի մեջ այդքան շատ բան տեսավ: Ինձ ծիծաղեցրեց, որ կաթիլի մեջ բոլորը կլոր էին: Ուզում եմ, որ կաթիլի մեջ բոլորը ընկերանան և իրար էլ չխփեն:

  6. Հայկ Աբրահամյան
    Ինձ դուր եկավ խոշորացույցը: Նրանով գազանիկներ էին երևում: Ինձ դուր չեկավ, թե ինչ էին անում այնտեղ գազանիկները:

  7. ՄԱՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ:

    Իմ կարծիքով ջրի կաթիլը շատ տարօրինակ էր:Ես զարմանում եմ նրա վրա,որ նա վերցրելեր կեղտոտ ջուր,ինչու ախր;;թող մաքուր ջուր վերցներ ու կապույտ գույնով ներկեր;:Ամենա շատը ինդ հետաքրքրեց,թե նա ինչպես էր կախարդում:

  8. Վահե Գրիգորյան:

    Հեքիաթը տխուր էր, որովհետև ջրի կաթիլում վատ բաներ էին կատարվում: Պատճառը ջրի կեղտոտությունն էր: Եթե նայենք խոշորացույցով մաքուր ջրի մեջ, ապա այնտեղ կտեսնենք միայն լավ, բարի մարդկանց:

  9. Այվազյան Ալիսա Ինձ հեքիաթը շատ դուր եկավ:Հեքիաթը ջրի կաթիլի, Հոգսեն Զննողի և տկլոր կենդանիների մասին է:Հոգսեն Զննող ծերուկը որոշում է ճահճից վերցնել մի կաթիլ ջուր և խոշորացույցով զննել:Նայելու ժամանակ ծերուկը տեսավ իրար մեկմեկու կծող,ճանկռոտող,վազվզող հազարավոր վայրենիների:Անանուն կախարդը ջրի կաթիլը նմանեցրեց մեծ քաղաքի, որտեղ սարսափելի էր նայելը, քանի որ այդ տկլոր կենդանիները իրար ցավեցնում էին:

Ответить на Hrant Abrahamyan Отменить ответ