Դ. Սոկոլով Դոլի ճայը

ճուտը.1Իմ կարծիքով ճայերը հրաշալի թռչուններ են: Ես ճայեր շատ եմ սիրում: Երբ նրանք թռչում են ծովի վրայով, ես չեմ կարողանում աչքս կտրել, շունչս ուղղակի կտրվում է, ձեռքերս իրենք իրենց բարձրանում են:  Եկավ ժամանակը, ու Դոլին ամուսնացավ,  մի հարմար բույն սարքեց և թուխս նստեց չորս սպիտակ ձվիկների վրա: Նա շատ ուշադիր և հոգատար մայր էր: Որ ձվիկներին մենակ չթողնի, շատ ուշ-ուշ էր ծով գնում: Մի կում ջուր էր խմում, մի երկու ձուկ բռնում ու շուտ տուն գալիս` իր աննմանների մոտ: Օրերից մի օր… Դոլին շատ սոված էր: Նա ձվերը խոտով ու բմբուլներով ծածկեց և ցած թռավ: Դոլին շատ լավ էր զգում` ծովը` տա~ք, ձկները` լի~քը, թռիր` ինչքան ուզում ես: Դոլին մի քիչ ուշացավ: Բայց հո չէ՞ր կարող երկար մնալ, հիշեց իր փոքրիկներին, բացեց թևերը և թռավ ուղիղ իր բույնը:  Ա~յ քեզ սարսափելի բան. ձվերից մեկը ջարդված էր: Խոտն ու բմբուլները թափված էին այս ու այն կողմ, ձվի կճեպներն էլ այնտեղ չէին, որտեղ չորրորդ ձուն էր: Խե~ղճ, խեղճ Դոլի, գլուխը կորցրել էր: Բայց հավաքեց իրեն, գցվեց բնի մեջ, իսկ այնտե~ղ…այնտեղ , նրա ոտքերի տակ, մեկը ծվծվում էր` ծի~վ- ծի~վ: Դոլին նայեց, տեսավ մի զզվելի արարած` մի պստիկ թաց պարկ և կտուց:

_ Դու ո՞վ ես:

Զվելի արարածը աչքերը չռել էր Դոլիի վրա: Նա հավաքեց հոնքերը, մտածեց, մտածեց ու ասաց.

_Էնքան էլ չգիտեմ: Իսկ ու ո՞վ ես:

_Այս բնի տերն եմ, – ասաց Դոլին և կտուցը սրած հարձակվեց զզվելի արարծի վրա,- դու ես ձուն ջարդել:

Զվելին նայեց ձվի կճեպներին, բերանը լայն բացեց, գլուխը թափ տվեց և ընկավ չգիտես ուր: Մի քիչ հետո երևաց մի աչքը, հետո` մյուս աչքը: Հետո երևաց բերանը.

_Հա~, – ասաց փոքրիկ զզվելին,- ես եմ:

__Անպե’տք մարդասպան, ինչո՞ւ իմ ձուն…, – Դոլին լաց եղավ:

Զզվելին հոնքերը կիտեց. Կարո±ղ է բարկացավ, կամ էլ բա~ն չհասկացավ` ինչ են ուզում իրենից:

_Հիմա բոլոր ճայերին կկանչեմ, քեզ կտուցներով ցույց կտանք, դու ինչո՞ւ ես իմ ձագուկին ջարդել:

_Ախր ես դրա միջից եմ, է’,-կմկմաց զզվելին, – ես ինքս եմ այնտեղից… նա ինքն իրեն…

_Ի՞նչ, որտեղի՞ց ես…

_Ա’յ , այս սպիտակի միջից…ինքն իրեն…

_Ո՞նց ինքն իրեն…

_Հա~, ես նրա մեջ էի նստած,-լաց եղավ անծանոթը:

Դոլին նայեց նրան, հետո կճեպին, նորից` նրան.

_Դու ներսո՞ւմ էիր…Ուրեմն դու իմ ձա~գն ես:

Վերջապես Դոլին գլխի ընկավ: Դե ասեք` էդպես լինո՞ւմ է: Ինչ իմանաս, մեն-մենակ նստում ես քո սպիտակ ձվերի վրա, մեկ էլ տեսնում ես` դրանք մեկը ջարդել է: Բայց լսեք` հետո ինչ եղավ:

_Պստլիկս, քեզ այստեղ նստել չի կարելի, դու դեռ շատ փոքր ես, մտի’ր ձվի մեջ:

_Ինչո՞ւ,- գլխիկը թափահարեց փոքրիկը:

_Դու դեռ այնքան մեծ չես, որ օդի մեջ զբոսնես: Տե’ս,- ցույց տվեց մնացած երեք ձվերը,- դու էլ պիտի այսպես մնաս, արի, փոքրի’կս, մտի’ր ձվի մեջ:

Դոլին փոքրիկին մի կերպ խցկեց ձվի մի կեսի մեջ, մյուս կեսը դրեց ճտի գլխին ու նստեց վրան:

_Հը’, հարմա՞ր է:

_Ը~ը~, էնքան էլ չէ: Երկա՞ր պիտի այսպես մնամ:

_Մինչև մեծանաս: Նստի’ր, փոքրի’կս, դուրս չգաս;

Անցավ մի ժամ: Դոլին քնեց: Պստիկը լսեց նրա ֆսֆսոցի ձայնը, ծեծեց կողքի ձուն ու փսփսաց.

_Առաջի’ն, Առաջի’ն, ես Չորրորդն եմ, արթնացի’ր:

_Ես քնած չեմ, փողոցում ի՞նչ կա – չկա:

_Ոչ մի լավ բան, բարկացան վրաս ու ետ խցկեցին:

_Հա~… Իսկ այնտեղ ի՞նչ կա:

_Այնտեղ ծովն է: Միայն տեսնես, ոնց որ նկար լինի:

_Լսի’ր, ես էլ եմ ուզում,- հուզվեց Առաջինը:

_Ես էլ, ես էլ,_ծվծվացին Երկրորդն ու Երրորդը:

_Պստիկնե’ր, ի՞նչ եք անում,_արթնացավ Դոլին :

_Մենք էլ պստիկներ չենք,-կանչեցին չորսով: Հո’պ, ու դուրս թռան ձվերից:

Պատասխանի՛ր հարցերին.

Ի՞նչ կասես

·       Հեքիաթի մասին

·         Դոլիի մասին

·         Ճտերի մասին

Մեդիագիրք պատրաստի՛ր:

Հեղինակը հեղինակի հետ կամ մտորում է հեղինակը

Սա ամենատխուր թենաներից մեկին վերաբերող ուրախ հեքիաթ է : Կարծես մայրը կյանք է տալիս, նա էլ խլում է այդ կյանքը:

Սովորաբար ես իմ պացիենտների համար այնքան էլ չեմ անհանգստանում: Հա, ինչ անենք` էնուրեզ, ալերգիա, երկուսներ` օրագրում կամ էլ նման մի այլ հիմարություն: Նրանց էլ այդ ամենը առանձնապես չի անհանգստացնում: Մայրերն են նրանց բժշկի բերում: Մայրերն անհանգստանում են: Երեխաները տարված խաղում են կամ էլ չգիտես ինչի վրա ուրախանում. Նրանց պետքն էլ չի:

Բայց ցավալի է, երբ նորմալ, լավ մարդիկ հանկարծ Մոր դերի մեջ են մտնում և սկսում են տանջել իրենց երեխաներին: Մեկ-մեկ իմ սենյակում կամ դուրս գալիս հանկարծ հարձակում են երեխայի վրա..

_Այդպես մի՛ նստիր:

_Նա շատ վատ հիշողություն ունի:

_Նրան ոչինչ չի հետաքրքրում:

_Ոտքդ ճիշտ դի՛ր:

_Ինչո՞ւ բժշկին չպատասխանեցիր:

_Կանգնի՛ր: Նստի՛ր: Լռի՛ր:

_Նա բոլորովին ինքնավստահ չէ:

Եվ այսպես շարունակ` առվի նման անընդհատ խշխշում են, ագռավի նման կռկռում: Եվ ես ամաչում եմ ճնշված երեխայից , որ ես էլ եմ մեծահասակ և չեմ կարող իրեն օգնել: Ես տեսնում եմ, որ հիվանդությունը պաշտպանության միջոց է և թաքնված հակառակում: Ես այդքան համարձակություն չունեմ, որ ճիշտն ասեմ` ոչ էլ` ուժ, ոչ էլ` ցանկություն, այդ ամենին խանգարելու: Հաճախ է պատահում` մենք մի բան սարքում ենք, մայրերը` քանդում:

Մի անգամ մի մոր ասացի.

_Ես Ձեր երեխայի առողջության համար չեմ անհանգստանում: Այ, շատ եմ վախենեւմ, որ նա Ձեզ նման կդառնա: Տեսեք` նա ժպտում է, իսկ Դուք` ոչ: Ես վախենում եմ, որ դուք կխլեք նրանից նրա ժպիտը:

Մայրը պատասխանեց.

_Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց չեմ կարող կանգ առնել:

Սեր, վախ, խիղճ: Ամեն ինչ շատ պարզ է, նրանք իրենց երեխաների վզին են փաթաթում իրենց կյանքի իմաստը: Շատ դժվար է ստիպել նրանց իրենց մասին խոսել: Նրանք խոսում են իրենց երեխաների մասին: Ուրիշների կյանքը կառուցելու և այդ կյանքն ապրելու գաղափարը անհաջողության է դատապարտված: Ինչո՞ւ: Այդպես էլ կարելի է: Հեշտ է անկարգ երեխային դաստիարակել, մինչև հարսանիքը փեշի տակ պահել, հետո էլ, մինչև մահ իշխել, մահից հետո էլ: Այս դեպքում սիրո գաղափար կոչվածը շատ տեղին է` ինձնից ավել չես ապրի:

Կարելի է: Ալերգիան դատարկ բան է: Ցտեսություն, բժի՛շկ, Դուք մեզ օգնեցիք:

Ես դիմում եմ երեխաներին:

Реклама

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Մեդիաօլիմպիադա с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

10 комментариев на «Դ. Սոկոլով Դոլի ճայը»

  1. Ասյա Միրզոյան:

    Հեքիաթը ինձ շատ դուր եկավ, շատ եմ ուզում նորից այդպիսի հեքիաթ լսել:
    Դոլին շատ միամիտ մայր եր:
    Ձագուկները հետաքրքրասեր եին , ուզում եին շուտ դուրս գաին ձվից, որ ծովը տեսնեին:

  2. Vladik:

    Չոբանյան Վլադիմիր

    Շատ հետաքրքիր հեքիաթ էր, կուզենայի բոլոր տառերն իմանալ ու ինքնուրույն կարդալ այն նորից:
    Հեքիաթը Դոլի ճայ մայրիկի և իր ձվիկների ու արդեն ձվից դուրս եկած ձագուկի մասին էր:
    Դոլին հոգատար և ուշադիր մայրիկ էր:
    Ճուտիկներն անհամբեր էին և շտապում էին ձվից դուրս գալ ու աշխարհը տեսնել:

  3. Vahe Musayelyan:

    · Հեքիաթի մասին
    Հեքիաթը Դոլի ճայի մասին է,թե նա ինչպես է ձու դնում,խնամում և ձագեր հանում:

    · Դոլիի մասին
    Դոլի ճայը չգիտեր ,որ սպիտակ ձվերի վրա նստելուց հետո ձվերը կջարդվեն և ձագեր դուրս կգան:

    · Ճտերի մասին
    Ճտերը շատ անհամբեր էին և ուզում էին շուտ ձվից դուրս գալ և ծով տեսնել:

  4. Hrant:

    1.Հեքիաթի մասին. Դա Դոլիի և ճուտիկի մասին էր, որը պատահական դուրս էր եկել ձվից:
    2.Դոլիի մասին. Նա շատ լավ մամա էր, բայց ուշադիր չէր որովհետև չէր տեսել, որ պստլիկը ձվից դուրս էր եկել: Դոլին շատ բարի էր: Իսկ տեսնես ուր էր գնացել Դոլլի ամուսինը?
    3.ճուտիկը չգիտեր որ ձվի մեջ է եղել: Նա դրան ասաց սպիտակ: Ես զարմացա, որ ճուտիկները ասացին որ բոլորը արդեն մեծացել են:

  5. Hayk:

    Hayk
    1.հեքիաթի մասին. Ես շատ հավանեցի ծովը:
    2.Դոլիի մասին. Նա շատ լավն էր բայց չէր նկատել, որ ճուտիկը ձվից դուրս էր եկել
    3.Ճուտիկների մասին. ճուտիկները իրար զարթնացրեցին: Ուզում էին ծովը տեսնեին:Նրանք շատ բարի էին, խելացի: Նրանց կտուցները կարմիր էին ու պուճուրիկ:

  6. Hrant
    1. Հեիքաթի մասին. Դոլլիի և ճուտիկի մասին էր, որ պատահական դուրս էր եկել ձվից:
    2. Դոլլիի մասին. Նա շատ լավն էր, բայց ուշադիր չէր, որովհետև չէր տեսել որ ճուտիկը ձվից դուրս էր եկել: Իսկ Դոլլիի ամուսինը ուր էր գնացել?
    3. ճուտիկների մասին. ճուտիկը դուրս էր եկել ու չգիտեր, որ ձվի մեջ էր եղել. Նա ասաց ձվին սպիտակ: Ես զարմացա , որ ճուտիկները ասացին, որ իրենք բոլորը արդեն մեծացել են:

  7. Արմինե Ջանոյան:

    Ինձ այս հեքիաթը շատ դուր եկավ։ Այն շատ լավն էր, բայց մի քիչ վախենալու։ Ինձ թվաց թե Դոլին կկանչի իր ընկեր ճայերին և նրանք կկտցահարեն ճուտիկին։ Շատ ուրախ եմ , որ այդպիսի բան չպատահեց։
    Դոլին շատ ուշադիր էր , բայց միամիտ , քանի որ չգիտեր , որ այդ զզվելի անծանոթը իր ձագուկն էր։
    Ճուտիկները շատ չարաճճի էին և ուզում էին շուտ դուրս գալ ձվից , որ տեսնեն ի՞նչ կա դրսում։

  8. 1. Հեիքաթի մասին. Դոլլիի և ճուտիկի մասին էր, որ պատահական դուրս էր եկել ձվից:
    2. Դոլլիի մասին. Նա շատ լավն էր, բայց ուշադիր չէր, որովհետև չէր տեսել որ ճուտիկը ձվից դուրս էր եկել: Իսկ Դոլլիի ամուսինը ուր էր գնացել?
    3. ճուտիկների մասին. ճուտիկը դուրս էր եկել ու չգիտեր, որ ձվի մեջ էր եղել. Նա ասաց ձվին սպիտակ: Ես զարմացա , որ ճուտիկները ասացին, որ իրենք բոլորը արդեն մեծացել են:/Հրանտ Աբրահամյան/

  9. 1.հեքիաթի մասին. Ես շատ հավանեցի ծովը:
    2.Դոլիի մասին. Նա շատ լավն էր բայց չէր նկատել, որ ճուտիկը ձվից դուրս էր եկել
    3.Ճուտիկների մասին. ճուտիկները իրար զարթնացրեցին: Ուզում էին ծովը տեսնեին:Նրանք շատ բարի էին, խելացի: Նրանց կտուցները կարմիր էին ու պուճուրիկ:/Հայկ Աբրահամյան/

  10. Հեքիաթի մասին. Հեքիաթը իմ դուրը շատ եկավ:Ճայերի մասին էր,դուր եկավ մայրը,նա շատ հոգատար էր,որքան էլ սոված էր,վախենում էր թռչել ձագերից հեռանար:Դուր չեկավ միայն ,որ մայրը ճուտիկին չճանաչեց,ծիծաղելի էր որ ճուտիկին նորից խծկեց ձվի մեջ ու նստեց վրան:Ավելի հետաքրքիր կլիներ շարունակվեր ,տեսնեինք ճուտիկների աշխարհ գալը և նրանց կարցիքը ծովի մասին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s