Ձմեռային մեդիաօլիմպիադա Դ.Սոկոլով «Ճուտը»

ճուտը.3ճուտը.5ճուտը.1cut@tchuth@

Մի կաղնի կար, սովորական կաղնի էր: Էս կաղնու վրա մի դեղին բան կար:

Էդ բանն ինչ էր, ոչ ոք չգիտեր: Մի օր պարզվեց, որ դեղին բանը դեղին ձու է, մեջն էլ դեղին ճուտ կա: Սովորական մի կաղնի էր` դեղին ձվով ու ճտով: Օրերից մի օր դեղին ճուտը ծառին ասաց.

_ Տխուր է քեզ հետ: Առավոտից իրիկուն ծպտուն չես հանում: Գնամ ուրիշ ծնողներ գտնեմ:

Ագռավները ծիծաղեցին.

_Սրան տեսեք, դեղնակտո’ւց, դու դեռ ձվից դուրս արի, հետո կտեսնենք:

Այդ ժամանակ ճուտը ձվով թռավ ճյուղից, թխկացրեց մեծ ագռավի մեծ քթին… ու մրթմրթաց`քո գործը չի’: Այդպես ձվոտ, ձվին կպած` ծիտը ծառից թռավ, գնաց: Գնաց իր համար նոր ծնողներ գտնելու:   Ճամփին էլ մտածեց-մտածեց ու մտքում որոշեց` մի ախպերիկ էլ կճարի: Շատ թռավ, թե քիչ, թռավ հասավ մի ծովի, պառկեց ծովի ալիքին: Պառկեց, որ ճոճվի: Նայեց ներքև ու մի ութոտնուկ տեսավ:

Ոչ ա~չք, ոչ ակա~նջ, միայն` ճանկեր: Եվ ո՞նց էր դրանք նա օգտագործում, չես հասկանում` սողում էր հատակին, ձուկ էր որսում, ջրի ճանճերն էր քշում: Ճուտը ձայն տվեց.

_Ութոտնո՜ւկ, ա՛յ ութոտնուկ, արի միասին ապրենք:

Ութոտնուկն էլ բլթացրեց.

_Արի’:

Ճուտը ձայն տվեց.

_Արի’ այստեղ: Իմ ձվի մեջ տա~ք է, տա’ք, իսկ քո ծովում ցուրտ է, թաց:

Ութոտնուկը մտավ ձուն, ճուտը նորից թռավ մեծ ծովի վրա, այնքան բարձր, որ էլ ասելու չի: Շատ թռավ, թե քիչ, թռավ հասավ Կանաչ կղզի: Կղզին էլ հո կղզի չէր, մի հսկա հրեշ: Այս հրեշն այնքան էր անշարժ պառկել, որ նրա վրա խոտ ու ծառեր էին աճել, նույնիսկ մի մեծ նավահանգիստ ու մի քաղաք: Քաղաք` մարդկանցով: Իսկ այս հրեշը` անտեղյակ, հեչ պետքն էլ չէր, ամբողջ օրը հորիզոնին էր նայում: Միշտ մի բան էր ուզում տեսնել, բայց ոչ մի բան էլ չէր տեսնում, թեև աչքերը լավ էլ տեսնում էին ու լույս էին տալիս, մեկ-մեկ էլ կայծեր էին թռչում նրա աչքերից:

_Հրե’շ, ա’յ հրեշ, արի’ միասին ապրենք, միասին ուրախ կլինի:

-Հը~մ, -ասաց հրեշը,- դու լավ ընկեր ես երևում: Արի՛:

-Արի իմ ձուն, -ասում է ճուտը, -ներսում և’ սիրուն է, և’ լուսավոր: Իսկ դրսում փոշոտ է ու տխուր:

Հրեշը մի թեթև շարժվեց, որ իր մարդիկ հասցնեն նավ նստել, հետո մտավ ձվի մեջ:

Նրանք շարունակեցին թռչել, թռան ծովի վրայով, մութ անտառի վրայով: Շատ թռան, թե քիչ, տեսան մի տնակ, լուսամուտի մոտ` մի ծեր պապ: Ինքը շա~տ փոքր էր, բայց հսկա մի ականջ ուներ: Շատ էր մեծ, այնքան մեծ, որ ականջի ետևում էս խեղճ ծերուկը չէր էլ երևում:

_ Բարև, Ակա՛նջ պապ,- ասաց ճուտը:

_Ի~նչ ես ձայնդ գլուխդ գցել, ես քեզ լավ էլ լսում եմ:

_Ա՛յ Ականջ պապ, արի միասին ապրենք: Այստեղ լուռ է, մենք էլ խելոք ու լսող ենք:

Ականջ պապը վեր կացավ, տնքաց, ճռճռաց, փշտացրեց, ու հոպ` ձվի մեջ: Ահա, փոքրիկ, դեղին ճուտը, որ դեռ ձվից էլ դուրս չէր եկել. ինքն իրենից գոհ` թռավ ու գնաց, գնաց հասա~վ…հասավ մի տեղ, որը միայն ինքը գիտեր, կտցահարեց ձվի կճեպն ու լույս աշխարհ դուրս եկավ: Հետո ընկերների հետ կճեպն այնպես փակեց, որ ձուն նորից նոր ձու դարձավ: Այդ ձուն ճուտը կուլ տվեց: Հետո նա փոքրիկ երեխա դարձավ, որը հենց այս հեքիաթն էր լսում: Այդ օրվանից նրան օգնում էին իր ընկերները. ութոտնուկը` զգալ, հրեշը` տեսնել, իսկ Ականջ պապը…

_Այ քեզ Ականջ պա~պ, – ասում է պապը, -բոլոր հեքիաթներում` Ականջ պապ, հա Ականջ պապ: Հոգնել եմ, քնելու ժամանակն է, ափսոս հոգնել եմ: Ափսոս, պապը հոգնել է, թե չէ էլի կպատմեր: Գնամ, քնեմ…

Պարտադիր չէ բոլոր հարցերին պատասխանել, փորձիր մտածել:

Հեքիաթը տո՛ւր կարդալու նաև մեծերին: Այս հարցերն  էլ (և այլ հարցեր)  տո՛ւր նրանց. լավ կլինի պատասխանները ձայնագրես:

Փորձի՛ր քո նկարազարդմամբ աուդիոգրքույկ  ստեղծել և տեղադնել կայքում:

  • Ի՞նչ մտածեցիր հեքիաթը կարդալուց անմիջապես հետո:
  • Ի՞նչ կասես ճտի մասին:
  • Ինչ-որ բան զարմացրե՞ց քեզ այս հեքիաթում: Եթե՝ այո, ապա՝ ի՞նչը:
  • Քո կարծիքով՝ ինչի՞ մասին է հեքիաթը:
  • Ամենահետաքրքիրը ո՞վ էր այս հեքիաթում. Ինչո՞ւ ես այդպես կարծում:
Реклама

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Մեդիաօլիմպիադա. Добавьте в закладки постоянную ссылку.

6 комментариев на «Ձմեռային մեդիաօլիմպիադա Դ.Սոկոլով «Ճուտը»»

  1. Հրանտը լսելուց հետո հարցերիս պատասխանեց հետևյալ կերպ.

    Ճուտը շատ խելացի է : Նա ընկերներ չուներ բայց միանգամից ունեցավ մի քանի ընկեր:

    Զարմացա որ ճուտը պառկեց ծովի ալիքին:

    Հրանտի մոտ տպավորվել էր այն որ «Ձվի մեջ տաք էր ու շատ լուսավոր ,իսկ դրսում փոշոտ էր ու ցուրտ: /Աբրահամյան Հրանտ/

  2. Հեքիաթում ամենակարևորը պապիկն էր : Պապիկի ականջը շաաաաատ մեծ էր:
    Զարմացա որ ձուն կոտրվերց հետո նորից ձու դարձավ:
    Ութոտնուկի համար ձվի մեջ շաաաաատ տաք էր: Ինձ ամենաշատ դուր եկավ պապիկի մեեեեծ ականջը:/Աբրահամյան Հայկ/

  3. Ես հեքիաթ կարդալուց հետո հասկացա,որ ճուտը տխուր է,ագռավները ծիծաղում են ճտի վրա,իսկ ութոտնուկը,հրեշը և Ականջ պապը գնացին ճտի հետ ապրելու:
    Ես զարմացա,թե ինչպես ճուտը ձվի մեջ լինելով՝ թռավ ծառից, ինչպես ութոտնուկը, հրեշը և Ականջ պապը մտան ձվի մեջ:
    Իմ կարծիքով հեքիաթը ընկերության մասին է:
    Հեքիաթը նման է երկրագնդին,որովհետև ձվի մեջ էլ էին ապրում, ինչպես երկրագնդում, և ձուն ու երկրագունդը իրար նման են:/Մուսաելյան Վահե/

  4. Նրանք շարունակեցին թռչել, թռան ծովի վրայով, մութ անտառի վրայով: Շատ թռան, թե քիչ, տեսան մի տնակ, լուսամուտի մոտ` մի ծեր պապ: Ինքը շա~տ փոքր էր, բայց հսկա մի ականջ ուներ: Շատ էր մեծ, այնքան մեծ, որ ականջի ետևում էս խեղճ ծերուկը չէր էլ երևում:/Մնացականյան Հասմիկ/

  5. Մտածեցի որ ես էլ կուզենայի ճուտիկի ընկերը լինեի: Ճուտիկը հեքիաթային էր:
    Ինձ զարմացրեց պապի ականջը,և ճուտը, որ ծառի վրա էր աճել:
    Հեքիաթը սուտ ճուտիկի մասին էր :
    Ամենահետաքրքիրը պապի ականջն էր և ձվով ճուտիկը: Որովհետև այդպիսի ականջի և այդպիսի ճուտիկի մասին չեի լսել:/Միրզոյան Ասյա/

  6. Արմինե Ջանոյան:

    Այս հեքիաթի հերոսը ճուտն էր իր ընկերների հետ միասին, ով շատ ընկերասեր էր և բարի:
    Ինձ այս հեքիաթում զարմացրեց այն, թե ինչպե՞ս ճուտը, ութոտնուկը, հրեշը և ականջ պապը կարողացան տեղավորվել այդքան փոքրիկ ձվի մեջ:
    Ամենահետաքրքիրը ճուտն էր, որովհետև նա կարողացավ իր ընկերներին անցկացնել ծովի վրայով և տանել մի գեղեցիկ տեղ, որի մասին միայն ինքը գիտեր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s