Ինչո՞ւ և ինչի՞ց են վախենում երեխաները

545699_401014009948773_555081589_nՄանուկ հասակում ունեցած վախերն անհետք չեն անցնում: Երբեմն դրանք  կարող են դառնալ հոգեկան և նյարդային հիվանդությունների պատճառ, որոնք կարող են ի հայտ գալ տարիներ անց:  Ուստի կարևոր է, որ ծնողներն օգնեն երեխաներին հաղթահարել վախերը, չանտեսել դրանք, որքան էլ անկարևոր դրանք թվան:

Որտեղի՞ց են ի հայտ գալիս մանկական վախերը

Մանկական վախերի առաջացման ամենապարզ պատճառներից են իրականում տեղի ունեցող դեպքերը, որոնք տեղի են ունենում երեխայի հետ (օրինակ, վախը, որ առաջացել է շան հանկարծակի հաչոցից): Նման վախերը հոգեբաններն ամենահեշտն են վերացնում:

Ավելի բարդ է պայքարել ֆանտազիաներից առաջացող կամ մեծահասակների կողմից ներշնչվող (օրինակ, Մեշոկ պապով վախեցնելը) վախերի դեմ:

Մանկական վախերի ևս մեկ աղբյուր է ծնողների մշտական զգուշացումները հնարավոր վնասվածքների, պատահարների մասին կամ պատժի սպառնալիքները:

Մանկական վախը կարող է առաջանալ նաև ընտանեկան վեճերի պատճառով, որոնք ուղեկցվում են գոռոցներով  և սպառնալիքներով: Նման պարագայում երեխաներն իրենց թշվառ են զգում, չունեն անվտանգության և սիրված լինելու զգացումը, ինչն էլ խրոնիկական վախի պատճառ է դառնում:

Վախերի թաքնված պատճառները մինչև վերջ պարզել կարող են միայն մասնագետները: Իսկ ծնողների համար կարևոր է, որ գիտակցեն ու հաշվի առնեն վախերի առաջացմանը նպաստող գործոնները.

  • Չափազանցված խնամքը,
  • Մեծահասակների խոսակցությունները հիվանդությունների և դժբախտությունների մասին,
  • Ընտանիքում առկա մեծ լարվածությունը և անհամերաշխությունը,
  • Ծնողների անվստահությունն իրենց գործողություններում,
  • Հասակակիցների հետ շփման բացակայությունը:

Ինչի՞ց են վախենում մինչև 3 տարեկան երեխաները

Մինչև 1-1,5 տարեկան երեխաները ամենից շատ վախենում են բարձր ձայներից, նրանք նաև կարող են վախենալ մենակ մնալուց կամ երկար ժամանակ մայրիկին չտեսնելուց:

Երկու տարեկանում փոքրիկի մոտ արդեն առաջանում է վախ մթությունից և մենակությունից, ցավից կամ պատժից: Այս տարիքում մանկական երևակայությունն արդեն ունակ է նրան շրջապատել մահճակալի տակ թաքնված երևակայական հրեշներով, ուրվականներով: Այս վախերը երեխայի մոտ կարող են պահպանվել մինչև կրտսեր դպրոցական  տարիք:

Ինչի՞ց են վախենում 3-14 տարեկան երեխաները

  • Վախենում են իրենց կամ ծնողների հիվանդանալուց, անսպասելի մահից
  • Հեքիաթային սարսափազդու  հերոսներից,
  • Մութ սենյակից,
  • Մենակությունից,
  • Սարսափելի երազներից,
  • Պատժից,
  • Բարձրությունից, խորությունից, բնության տարերքից, նեղվածք տարածություններից,
  • Ավազակների հարձակումից,կողոպուտից,  հրդեհից, պատերազմից:

Կարելի՞ է արդյոք կանխել մանկական վախերը

Այո, կարելի է: Տանը կայուն և բարենպաստ մթնոլորտ ստեղծելը, երեխային շփվելու ունակություններ  և զայրույթը ադեկվատ արտահայտել սովորեցնելը կօգնեն մանկական վախերը նվազագույնի հասցնել:

Реклама

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Հոգեբանություն с метками , , , , , , , , , , , , , , , , , , , , , , . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s