Ինչո՞ւ են ստում երեխաները

Изображение 014

Սուտը իրականությանը անհամապատասխան, ճշմարտությանը հակառակ , անիրական կեղծված , մոլորեցնող , ոչ իրական խոսքն  է : Ահա այսպես է մեկնաբանվում «սուտ » բառը  Հ.Աճառյանի  «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» : Հաճախ է հարց ծագում «Ինչո՞ւ են մարդիկ ստում »:Իսկ մտածե՞լ եք արդյոք ,թե ինչո՞ւ են ստում երեխաները և արդյոք ստո՞ւմ են նրանք:

Երեխաները հայտնի են իրենց վառ երևակայությամբ:Նրանք եզրակացություններ են անում պատահական փաստերից,ամեն ինչ կապում են իրար: Երբ 3-4 տարեկան երեխան պատմում է հնարած պատմություններ, նա չի ստում այն իմաստով, ինչ իմաստով մենք հասկանում ենք սուտը։ Նա վառ պատկերացնում է այն ամենը, ինչ ասում է։ Նա շատ չի տարբերում, թե որտեղ է վերջանում իրականն ու սկսվում անիրականը։ Ահա թե ինչու այնպես սիրում է լսել հեքիաթներ ու պատմություններ։ Ահա թե ինչու չի կարելի նրան տանել կինոթատրոն՝ անհամապատասխան ֆիլմեր դիտելու, դրանք կարող են վախեցնել երեխային։ Կարիք չկա երեխային նախատել, ամոթանք տալ կամ անհանգստանալ հորինած պատմությունների համար, եթե նա ընդհանուր առմամբ երջանիկ է ու մարդամոտ։ Բայց, մյուս կողմից, եթե ամբողջ օրը երեխան պատմություններ է հորինում երևակայական ընկերների ու արկածների մասին, և դա անում է ոչ թե խաղալու նպատակով, այլ իբր հավատում է այն ամենին, ինչ պատմում է, հարց է ծագում՝ արդյո՞ք նա երջանիկ է իրական կյանքում։ Այդպիսի երեխային կարելի է որոշ չափով օգնել, ապահովելով նրան հասակակիցների միջավայրով, որը բավականություն կպատճառի նրան։ Առաջ է գալիս ևս մի հարց, արդյոք ծնողները բավականաչափ գորովալից և ուշադիր են դեպի երեխան։ Նա կարիք ունի, որ իրեն փաղաքշեն, իր հետ խաղան, կատակեն, իրենով զբաղվեն կամ ուղղակի բարեկամաբար զրուցեն։ Եթե ընտանիքում մեծահասակները զրկում են նրան այդ հաճույքներից, նա երևակայությամբ պատկերացնում է հասկացող, բարեհամբույր ընկերների, ինչպես քաղցած մարդը երազում է մի կտոր հացի մասին։ Եթե ծնողները շարունակ նախատում են, նա հորինում է չար ընկերոջ, որի վրա բարդում է կատարված զանցանքների մեղքը, ինչպես նաև այն զանցանքները, որ կուզենար կատարել։

Եթե երեխան, մանավանդ 4 տարեկան հասակում, գլխավորապես ապրում է երևակայական աշխարհում և չի կարողանում հարմարվել ուրիշ երեխաներին, անհրաժեշտ է մանկական հոգեբույժի օգնությունը։ Երբեմն մայրը, որ կյանքի մեծ մասն անց է կացրել երազների մեջ ու երևակայական աշխարհում և բավականությամբ հայտնաբերում է, որ իր երեխան օժտված է հարուստ երևակայությամբ, տառացիորեն ողողում է նրան պատմություններով ու հեքիաթներով, և նրանք երկուսով ժամերով ապրում են իրենց ստեղծած կախարդական աշխարհում ու մոր պատմածների համեմատությամբ մյուս երեխաների պատմությունները նսեմանում են։ Երեխան կարող է այն աստիճան կորցնել հետաքրքրությունը մարդկանց ու շրջապատի նկատմամբ, որ հետագայում նրա համար դժվար կլինի հարմարվել իրական կյանքին։ Դա չի նշանակում, որ մայրը չպետք է հեքիաթներ պատմի երեխային, պետք է ամեն ինչ անել չափավոր:

Միանգամայն այլ խնդիր է, երբ խաբում են ավելի մեծ հասակի երեխաները: Նախ և առաջ ծագում է հետևյալ հարցը, ինչո՞ւ է նա ստում: Յուրաքանչյուր մարդ, թե՛ չափահաս և թե՛ երեխա, երբեմն ընկնում է անհարմար վիճակի մեջ, որից առավել դյուրին ու պատշաճ դուրս գալուն օգնում է ոչ մեծ սուտը։ Դա չպետք է վախեցնի ձեզ:

Եթե հաճախ է ստում, նշանակում է ինչ-որ բան չափից ավելի է ճնշում նրան։ Եթե դժվարանում է սովորել ու դրա համար խաբում է, ապա ամենևին էլ չի նշանակում, թե ուսումը չի անհանգստացնում նրան։ Սուտն էլ հենց ասում է այն մասին, որ շատ է անհանգստանում։ Գուցե նրա համար հանձնարարությունները չափից ավելի դժվար են։ Գուցե նրան որևէ բան է տանջում ու խանգարում կենտրոնանալ։ Գուցե ծնողները պահանջում են նրանից անկարելին։ Զեր խնդիրն է. գտնել երեխայի անհանգստության պատճառը։ Ձեզ կարող են օգնել նրա դաստիարակը, ուսուցիչները, հոգեբույժը կամ մանկական հոգեբանության մասնագետը։ Մի ձևացրեք, թե երեխային հաջողվեց ձեզ խաբել։ Կարող եք մեղմորեն ասել նրան. <<Ինձ մի՛ խաբիր։ Ասա, ինչն է անհանգստացնում քեզ, և մենք միասին կմտածենք ինչպես վարվել>>: Բայց դժվար թե երեխան ասի, թե ինչ է պատահել, որովհետև, հավանաբար, ինքն էլ չգիտի։ Իսկ եթե անգամ գիտի, չի կարող միանգամից տեղի տալ։ Դրա համար պահանջվում է ժամանակ, իսկ ձեզանից՝ նրբազգացություն:

Об авторе Հռիփսիմե Առաքելյան

1989-1999թթ. Աշտարակի Վ.Պետրոսյանի վարժարան 1990-1995թթ.Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոց 2000-2006թթ. Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ Ն/Դ մանկ.և հոգեբ.,անգլերենի խորացված ուսուցմամբ ֆակուլտետ 2007-2012թթ. «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիր/դաստիարակ/ 2012թ-ից ՝ Դպրոց-պարտեզում / դասվար/ Վերապատրաստումներ- Նեյրոլիգվիստիկ ծրագրավորման դասընթաց Սոմատոթերապիայի դասընթաց «Նախապատրաստական ուսուցումը հանրակրթական դպրոցում»հանրապետական ծրագրի վարապատրաստում Նախասիրություններ`Երգում եմ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում/խմբավար`Հ.Թոփիկյան/ պար,լող
Запись опубликована в рубрике Հոգեբանություն с метками , , , , , , , , , , , , , , . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s